Յուրի Վարդանյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
Մամուլն արդեն գրել է, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը չի վերանշանակվի այդ պաշտոնում: 168.am-ի տեղեկություններով, վարչապատ Հովիկ Աբրահամյանն այդ հարցն արդեն համաձայնեցրել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ի պատասխան այդ հրապարակումների Յուրի Վարդանյանը իր մերձավորշրջապատում հայտարարում է, որ իր համար միևնույն է՝ կվերանշանակվի թե, ոչ, որովհետև չվերանշանակվելու դեպքում ինքը դառնալու է ՀԱՕԿ նախագահ:
ՀԱՕԿ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունեցել ընդամենը կես տարի առաջ, և թե ինչու պետք է ՀԱՕԿ գործող նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարական տա, Վարդանյանը չի պարզաբանում: