Ծառուկյանը սկսել է քաղաքական «վոյաժների» շարք արևմտյան թևի հետ. «Ժողովուրդ»
«Արևմտամետի համբավ ունեցող Տիգրան Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի հրաժարականներից հետո ռուսամետի համբավ ունեցող ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը սկսել է քաղաքական «վոյաժներ»-ի շարք արևմտյան թևի հետ»,- գրում է «ժողովուրդ» թերթրը՝ ավելացնելով.
«Նախօրեին նա փակ հանդիպում էր ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ, իսկ երեկ էլ՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի և նույն կառույցի քաղաքական, տնտեսական և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրկ Լորենսի հետ:
Հիշեցնենք, որ 2012 թ. տարեվերջին նույն Ծառուկյանը ազդեցիկ մի խմբով մեկնեց Բրյուսել, հանդիպեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ:
Թե ինչ նպատակ ունեն այժմ այս հադիպումները, առայժմ դժվար է ասել. գուցե դրանք հեռուն գնացող քաղաքական զարգացումների մեկնարկ են, կամ, պարզապես, քաղաքկան բլեֆ, սակայն նախկին հանդիպումների արդյունքը գրեթե զրոյական ազդեցություն ունեցավ ԲՀԿ-ի քաղաքական վարկանիշի վրա»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։