ՍԴ-ն գանձում է պարտադիր կուտակային վճարը. «ՀԺ»
«ՍԴ ֆինանսական վարչությունը շարունակում է Սահմանադրական դատարանի աշխատակիցներից գանձել պարտադիր կուտակային վճարը»,- գրում է «Հայկական ժամանակ»։
«ՍԴ հաշվապահական հաշվառման և ֆինանսական վարչության պետ Զավեն Չոփուրյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ 1974թ.-ից այս կողմ ծնված աշխատակիցների աշխատավարձերից պահումներ արվել են և շարունակելու են արվել։
«Հունվարի 1-ից մինչ այս պահը պահումներ կատարել էինք, բայց ՊԵԿ-ին չէին փոխանցել։ ՍԴ ապրիլի 2-ի որոշումից հետո մինչ այդ կուտակված գումարները փոխանցեցինք ու փոխանցելու ենք մինչև սեպտեմբերի 30-ը»,- պարզաբանել է Չոփուրյանը։ Իսկ սեպտեմբերի 30-ից հետո՞, հարցրել է թղթակիցը։ «Նրանից հետո ո՞վ կարող է ասել»,- պատասխանել է Չոփուրյանը»:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։