Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել նախկին վարչապետ Ազարովի նկատմամբ
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ, հաղորդում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկիին:
Վերջինս նշել է, որ ներկայումս Ազարովին ձերբակալելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումներ են ձեռնարկվում: «Ազարովի նկատմամբ գործ է հարուցված իշխանության, ծառայողական դիրքի չարաշահման դրվագներից մեկով: Քրեական վարույթն ավարտվել է, նա կասկածյալ է»,-նշել է Մախնիցկին:
Ազարովը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունվարի 28 –ին: