Վրաստանն անելու է ամեն բան՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար. Գարիբաշվիլի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը անելու է ամեն բան՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին.

«Այսօր Պրահայում տեղի է ունենալու Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի հանդիպումը, որի ժամանակ դիտարկվելու են բազմաթիվ հարցեր: Կարծում եմ, որ մենք անելու ենք ամեն բան՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն առողջանելու համար»

Այսօրվա հանդիպումը կլինի Աբաշիձեի ու Կարասինի 6-րդ հանդիպումը: Առաջին հանդիպումն անցկացվել էր 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևի արվարձանում, իսկ հետագա 4 հանդիպումները՝ Պրահայում, 2013 թվականի մարտին, հունիսին, սեպտեմբերին ու նոյեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս