Դևլեթ Բահչելին ԱՄՆ-ին ակնարկել է սեփական պատմության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին մեկնաբանել է ապրիլի 10-ին ԱՄՆ սենատի՝ Արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը.

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանությունը ամեն տարվա ապրիլին քաղաքական բեմ է հայկական լոբբիի համար: ԱՄՆ-ի կողմից 1915 թվականին հայերի տեղահանությունը ցեղասպանություն որակելը կամ չորակելըն մեր տեսանկյունից լեգիտիմ ու կարևոր չէ: Դա ոչ մի կապ չունի Թուրքիայի հետ, քանի որ Թուրքիան հայերի դեմ չի իրականացրել ցեղասպանություն»:

Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ թուրք ազգին ցեղասպանություն կատարելու մեջ մեղադրողները և մարդու իրավունքների մասին խոսողները պետք է առերեսվեն սեփական պատմության հետ՝ հիշելով դարերով Ամերիկա մայրցամաքում սպանված միլիոնավոր մարդկանց (հնդկացիներ), Իրաքում ու Աֆղանստանում իրենց մեղքերը:

Տեսանյութեր

Լրահոս