Հնդկաստանի Գերագույն դատարանը ճանաչել է երրորդ սեռի առկայությունը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի Գերագույն դատարանը ճանաչել է երրորդ սեռի առկայությունը: Այսպես կոչված տրանսգենդերները, որոնց չեն դասում ո՛չ տղամարդկանց, ո՛չ էլ կանանց թվին, հնարավորություն են ստացել անձնագրերում նշել անորոշ սեռի մասին:
Գերագույն դատարանը պարզաբանել է, որ տրանսգենդերներին երրորդ սեռ ճանաչելը չի հանդիսանում սոցիալական կամ կենսաբանական հարց, և որ այն վերաբերվում է մարդու իրավունքներին: Այժմ այդ մարդիկ կունենան նույնպիսի սոցիալական արտոնություններ, որոնցից օգտվում են Հնդկաստանի մյուս փոքրամասնությունները:
Խոսքը գնում է կրթական, բժշկական ու աշխատատեղերի ոլորտում նրանց համար նոր հնարավորությունների ստեղծման մասին: