Բաժիններ՝

Իրանի հետ համագործակցությունն Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկն է. Հասանով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հետ համագործակցությունը հանդիսանում է Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը:

Այս մասին Թեհրանում Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Իրանի միջև ռազմական կապերը զարգացում կապրեն հետագայում.

«Իրանը տարածաշրջանային խոշոր երկիր է՝ Ադրբեջանի հարևանն ու բարեկամը: Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններն ակտիվորեն զարգացել են և այժմ անցում են կատարում նոր մակարդակի: Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև գոյություն ունի փոխըմբռնում ու փոխադարձ վստահություն»:

Հասանովը վստահություն է հայտնել, որ միջուկային ոլորտում միջազգային հանրության հետ Իրանի համագործակցելը կհանգեցնի Իրանի միջուկային ծրագրի խնդրի վերջնական կարգավորմանը: Իրանի պաշտպանության նախարարն իր հերթին ընդգծել է տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ռազմական ոլորտում համագործակցելու համար մեծ պոտենցիալի առկայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս