Զավթելով Ղրիմը՝ Ռուսաստանն Ուկրաինային զրկեց տնտեսական հեռանկարի 25 տոկոսից. Սաակաշվիլի
УНН-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ Ուկրաինան պետք է դիմադրություն ցույց տա ռուսական ագրեսիային, այլապես նա կբախվի պետական կորստյան սպառնալիքի. «Զավթելով Ղրիմը՝ Ռուսաստանը տիրեց Ուկրաինայի տնտեսական հեռանկարի մեկ քառորդին՝ ի դեմ թերթաքարային գազի ու զբոսաշրջային պոտենցիալի:
Եթե հետագա օրերին Ուկրաինան իրական դիմադրություն չցուցաբերի ագրեսիային, ապա նա ոչ միայն կկորցնի տնտեսական հզորության ևս 40 տոկոսը՝ ի դեմս ինդուստրիալ Արևելքի, այլև արդեն իրապես կհայտնվի պետականության ընդհանուր հեռանկարները կորցնելու վտանգի առջև: Ուկրաինան մահացու վտանգի մեջ է, և բոլոր հայրենասերները պետք է գործեն անհապաղ»: