Բաժիններ՝

Տուրչինովը խոստացել է զենքը վայր դնելու դեպքում համաներում շնորհել արևելյան քաղաքների անջատողականներին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը պատրաստ է համաներում շնորհել այն անձանց նկատմամբ, ովքեր Ուկրաինայի արևելքում գրավել են պետական հիմնարկներ:

Տուրչինովը խորհրդարանում հայտարարել է, որ իրենք պատրաստ են քրեական գործեր չհարուցել նրանց նկատմամբ, եթե նրանք վայր դնեն զենքը: Տուրչինովը երաշխավորել է, որ եթե այդ անձինք լքեն գրաված շենքերը, ապա նրանք չեն ենթարկվի քրեական որևէ հետապնդման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս