Ջավախքի ուսումնական համալսարանը ստացել է պետական բուհի կարգավիճակ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Սամցխե-Ջավախքի ուսումնական համալսարանը ստացել է պետական բուհի կարգավիճակ: Համապատասխան որոշումն ընդունվել է Վրաստանի կառավարության այսօրվա նիստում:
Վրաստանի կրթության ու գիտության նախարար Թամար Սանիկիձեն հայտարարել է, որ իրականացվում է Սամցխե-Ջավախքի ուսումնական համալսարանի վերակազմավորում.
«Ավելացվել է երրորդ աստիճանը՝ դոկտորանտուրան, և այն դարձել է պետական բուհ: Դա տեղի է ունեցել մեկ տարում համալսարանի կատարած աշխատատար աշխատանքից հետո: Համապատասխան օգնությունը ցուցաբերել է Կրթության ու գիտության նախարարությունը»:



