ԱՊՀ-ում Ուկրաինայի փոխարեն կնախագահի Բելառուսը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսը ստանձնելու է ԱՊՀ-ում նախագահությունը՝ փոխարինելով Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը, ով այսօր մասնակցել է Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Մակեյի խոսքերով՝ Բելառուսը պատրաստակամություն է հայտնել ԱՊՀ-ում նախագահելու համար: Նա հավելել է, որ Բելառուսն ԱՊՀ-ի աշխատանքի ուղղվածության առաջնահերթություն է համարում բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը:

Տնտեսական ոլորտում Բելառուսն իր հիմնական ուշադրությունը բևեռելու է 2011 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված ազատ առևտրի մասին պայմանագրի դրույթների փուլային իրագործմանը:

Մարտի 19-ին Ուկրաինայի ԱԳՆ-ի տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել էր, որ Ուկրաինան որոշել է հրաժարվել ԱՊՀ-ում նախագահելուց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930