Հույնեմ ձեր կառավարությունը. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին երեկ կառավարության մամուլի սրահում մի քանի հարց ուղղեցինք։

– Պարոն Թովմասյան, գործող կառավարությունը տապալել է իր բոլոր ծրագրերը, բոլոր ցուցանիշները, որոնք թիրախավորվել է, հիմա էլ պարզվել է, որ Սահմանադրությանը հակասող մի մեծ բարեփոխում է մշակել։ Էլ ի՞նչ է պետք, որ կառավարությունը հրաժարական տա։ Դրանից ավել էլ ինչ պիտի լինի, որ նման կառավարությունը ի վերջո հրաժարական տա։

– Մեծ ցանկության կա մի փոքր այլ տոնայնությամբ, շեշտադրումներով պատասխանել, բայց պիտի փորձեմ զուտ սահմանադրական իրավունքի շրջանակներում մնալ։

– Պատասխանեք ինչ տոնայնությամբ կցանկանաք, պարոն Թովմասյան։

– Դրանք քաղաքական պրոցեսներ են։ Կա քաղաքական մեծամասնության, որը կարող է անվստահություն հայտնել, խնդրեմ, պատրաստ ենք լսելու։ Եթե ձեր տրամաբանությամբ փորձեինք շարունակել, ապա առնվազն 2006 թվականից հետո Հայաստանի հանրապետությունում պետք է 60 կառավարություն հրաժարականներ տված լինեին…։ Եթե ձեր տրամաբանությունը լիներ, ապա Սահմանադրությունը կսահմաներ՝ եթե ՍԴ-ն կառավարության նախաձեռնությամբ Աժ-ի կողմից ընդունված ակտը համարում է հակասահմանադրական, կառավարությունը հրաժարական է տալիս…։

– Ես հարցը քաղաքական առումով եմ տալիս ոչ թե իրավական։ Կառավարություն, որը ապահովել է աշխարհում ամենաբարձր տնտեսական անկում, աղքատությունը գրեթե կրկնակի խորացրել է, բոլոր ցուցանիշները տապալել է…

– Հույները ասում էին, յուրաքանչյուր կատեգորիկություն թերուսության արդյունք Է։ Դա ես չեմ ասում։ Ընդամենը մի օրինակ «Դուինզ բիզնեսով» առաջընթաց ենք արձանագրել, իրավաբանական անձանց գրանցման գործընթացում մենք աշխարհում 80-ից հասել ենք 6-րդ տեղը հասնելը կառավարության համար ավելի կարևոր է, քան աղքատության խորացումը, տնտեսական անկումը, իր իսկ կողմից կազմված բոլոր ծրագրերի հիմնահատակ տապալումը։

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930