Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին մեղադրել է անօգուտ նախագծերի վրա 700 միլիոն դոլար վատնելու մեջ
Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիn Զուգդիդի քաղաքում հայտարարել է, որ նախկին իշխանությունները սարսափելի խոշոր գումարներ են ծախսել, որոնք օգուտ չեն բերել Վրաստանի տնտեսությանն ու բնակիչներին.
«Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմն առասպելական գումարներ է վատնել այնպիսի նախագծերի իրագործման վրա, որոնք որևէ օգուտ չեն բերել Վրաստանի տնտեսությանն ու բնակիչներին: Վրաստանի նախագահի նորաձև նստավայրի կառուցման վրա Սաակաշվիլիի ժամանակ ծախսվել է 600 միլիոն լարի:
Քութայիսում խորհրդարանի շենքի կառուցման վրա ծախսվել է 340 միլիոն լարի, Թբիլիսիում Արդարադատության նախարարության շենքի կառուցման վրա՝ 160 միլիոն լարի, Թբիլիսիում Սաակաշվիլիի սիրելի հետիոտների կամրջի կառուցման վրա՝ 50 միլիոն լարի, Քութայիսում Վրաստանի կառավարության նստավայրի կառուցման վրա՝ 80 միլիոն լարի:
Վերոնշյալ նախագծերի, որոնք որևէ օգուտ չեն տվել տնտեսությանն ու բնակիչներին, իրագործման վրա նախկին իշխանությունները ծախսել են ավելի քան 1.2 միլիարդ լարի (մոտ 700 միլիոն դոլար)»: