Բաժիններ՝

Վահան Բաբայան. Սկզբում Հրայր Թովմասյանի «ղալլաթն» էր, իսկ այսօր՝ վարչապետի «ջհանդամը»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթում հնչեցրած «ջհանդամը» արտահայտությանը:

«Հայաստանում կառավարությունը դադարել է գործադիր իշխանություն լինելուց և իրենց բուն պարտականությունները կատարելու փոխարեն նախարարներն ու վարչապետը որոշել են աչքի ընկնել արաբերենի իմացությամբ ու պարբերաբար իրենց ընդդիմախոսների նկատմամբ կիրառում են տարբեր արտահայտություններ։ Սկզբում Հրայր Թովմասյանի «ղալլաթն» էր, իսկ այսօր՝ վարչապետի «ջհանդամը»։ Այս տրամաբանությամբ կառավարության հաջորդ քայլը երևի կլինի ժողովրդին «Ջիհադ» հայտարարելը, չնայած հաշվի առնելով նրանց վարած սոցիալ-տնտեսական ռեկետային քաղաքականությունը, ժողովրդին ջիհադը վաղուց հայտարարված է։
Ակնհայտ է, չէ՞, որ այս կառավարության «շնորհիվ» հարյուրապատիկ ավելացել են գործազուրկները, հարյուրապատիկ ավելացել են արտագաղթողները, հարյուրապատիկ ավելացել են նրանց հայհոյողները, ու նաև հարյուրապատիկ ավելացել են վարչապետի ու նրա շրջապատի եկամուտները։
Այս ամենն այլևս չպետք է հանդուրժել, այս կառավարությունը ՊԱՐՏԱԴԻՐ պետք է հեռանա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս