Ուկրաինայում 2014 թ-ին ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ 8 զորավարժություն կանցկացվի
Ուկրաինայում 2014թ-ին ՆԱՏՕ-ի երկրների մասնակցությամբ միջազգային 8 զորավարժություն կանցկացվի, հաղորդում է РИА Новости-ին` վկայակոչելով Ուկրաինայի արտգործնախարարությանը:
Սպասվում է , որ Ուկրաինայում մասնավորապես կանցկացվեն «Rapid Trident 2014» եւ «Sea Breeze 2014» զորավարժությունները, ինչպես նաեւ ավիացիոն ստորաբաժանումների «Անվտանգ երկինք 2014» եւ ոստիկանական ստորաբաժանումների «Իրավակարգ 2014» ուսումնավարժանքներն ու եւս չորս նմանատիպ վարժանքներ: