Մոսկովյան ռեստորանում «օրենքով գողեր» են ձերբակալվել
Մոսկվայի ռեստորաններից մեկում օպերատիվ միջոցառումների ժամանակ ոստիկանները ութ «օրենքով գողի» են ձերբակալել, հաղորդում է gazeta.ru-ն` վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությանը:
Հաղորդվում է, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում ձերբակալվել է մոտ 30 մարդ: Նշվել է, որ «օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող» բոլոր անձինք կտեղափոխվեն ոստիկանության բաժին: Ներկայումս ստուգվում է ձերբակալվածների՝ Ռուսաստանում գտնվելու օրինակությունը: