Կենացը՝ միայն «Պուտինկայով»
ԲՀԿ-ականները պայքարելով կառավարության և նրա ղեկավարի փոփոխության համար, հայտարարում են որ հաջորդ վարչապետը չպետք է լինի ՀՀԿ-ական: Սակայն նրանք այնքան անկեղծ չեն, որ հայտարարեն՝ կառավարության հաջորդ ղեկավար իրենք տեսնում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Տիգրան Սարգսյանին Գագիկ Ծառուկյանով փոխարինելու համար ԲՀԿ-ն պետք է հասարակությանը փողղոց դուրս բերի և ցույց տա, որ գործող կառավարությունը չունի հասարակական աջակցություն: Իհարկե, դա բավարար չէ, որ տեղի ունենա կառավարության փոփոխություն. պետք է որ Մոսկվայից զանգահարեն նախագահ Սերժ Սարգսյանին և նրան հորդորեն` «հարգել հասարակության պահանջը»:
ԲՀԿ-ականները հենց Մոսկվայում են տեսնում իրենց հովանավորին և պաշտպանին, առանց որի իրենք դժվար թե համարձակվեին «հասարակությանը փողոց հանել»: Համենայնդեպս, մասնավոր և կուսակցական զրույցներում հենց այս թեզով են ավելի բարձրաստիճան ԲՀԿ-ականները փորձում քաջալերել փողոց դուրս գալու հարցում տատանվողներին:
Մանրամասն կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: