Բաժիններ՝

Ռուսաստանը մեկուսացված է միջազգային գրեթե բոլոր կառույցներում. Մերկել

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ներկա պահին հիմքեր չի տեսնում G8-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցելու համար՝ կապված Ղրիմի դեպքերի հետ:

Մերկելն այս մասին հայտարարել է բունդեսթագում՝ ընդգծելով, որ ԵՄ-ի առաջնորդներն անհրաժեշտության դեպքում պատրաստ են գնալու Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների հերթական փուլը սահմանելուն՝ ներառյալ նաև տնտեսական պատժամիջոցները:

Մերկելը հավելել է, որ G8-ը գոյություն չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել համապատասխան քաղաքական պայմաններ. «Ռուսաստանը մեկուսացված է միջազգային գրեթե բոլոր կառույցներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31