Բաժիններ՝

Տուրչինովը խորհրդարանին ներկայացրել է Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին հռչակագրի նախագիծը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանին ներկայացրել է Ուկրաինայի ազատագրման համար պայքարի մասին հռչակագրի նախագիծը:

Փաստաթղթղում նշված է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Եվրոպայի համընդհանուր ճանաչված սահմանները ցինիկաբար «վերաձևակերպում» է այն երկիրը (Ռուսաստան), որը երկկողմ ու բազմակողմ պայմանագրերով երաշխավորել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունն ու անխախտությունը:

Փաստաթղթում նաև նշված է, որ Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից իր տարաքծի մի մասի՝ Ղրիմի բռնակցումը, ինչն իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու պետությունների գոյակցության համընդհանուր սկզբունքների կոպիտ ոտնահարմամբ:

Ուկրաինայի Գերագույն ռադան դիմում է միջազգային հանրության բոլոր անդամներին՝ համառորեն խնդրելով զերծ մնալ «Ղրիմի Հանրապետությունը» և Ռուսաստանի կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի բռնակցումը ճանաչելուց: Ուկրաինայի Գերագույն ռադան Ուկրաինայի ժողովրդի անունից հայտարարում է, որ Ղրիմը եղել, կա և կլինի Ուկրաինայի կազմում:

Փաստաթղթղում ընդգծվում է, որ Ուկրաինայի ժողովուրդը երբեք և ոչ մի դեպքում չի դադարեցնի Ղրիմը զավթիչներից ազատագրելու համար պայքարը՝ անկախ դրա ծանրությունից ու տևականությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս