Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին ամենաշատը մտահոգում է ՌԴ-ի կողմից Ուկրաինայի արևելյան մարզեր հնարավոր ներխուժման շուրջ անորոշությունը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ԱՄՆ-ում հայտարարել է, որ Ղրիմի միացումը հանդիսանում է Ռուսաստանի գլոբալ ռազմավարության մասնիկը՝ մտավախություն հայտնելով, որ Ռուսաստանը կարող է ռազմական ներխուժում ձեռնարկել Ուկրաինայի արևելյան մարզերում.

«Ներկայումս մենք ամենաշատը մտահոգված ենք նրանից, որ չգիտենք, թե արդյոք Ռուսաստանը կներխուժի՞ Ուկրաինայի արևելյան մարզեր, թե՞ ոչ: Եթե Ռուսաստանը շարունակի իր հարձակումը, ապա նա ընտրություն կկատարի միջազգային արենայում մեկուսացման օգտին:

Մեզ մոտ՝ ժողովրդավարություններում, քննարկում, խորհրդակցում, ծանրութեթև են անում տարբերակները, նախքան որոշումներ ընդունելը, որովհետև մեզ համար թանկ է թափանցիկությունը: Մենք ընտրում ենք օրինական տարբերակները, որովհետև մենք ուժը կիրառում ենք որպես վերջին միջոց և ոչ թե որպես առաջնահերթություն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս