Բաժիններ՝

Անդրեյ Սուզդալցև. Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի

«Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է, և, բնական է, որ «Գազպրոմն» առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ: Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի: Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը՝ գնահատելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակը:

Ռուսաստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ Ա.Սուզդալցևը նշել է, որ նման սցենարով զարգացումների հավանականությունը մեծ չէ: Վերլուծաբանի կարծիքով` Ռուսաստանը համաշխարհային տնտեսության հետ սերտորեն կապած է, արտաքին ներդրումները տարեկան կազմում են մոտ 700 մլրդ դոլար, երկրում կան օտարերկրյա կապիտալով բազմաթիվ ընկերություններ.

«Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կընդունվեն նման պատժամիջոցները և ինչ ազդեցություն դրանք կունենան: Այժմ դաշնային վերահսկման հարցերով պատվիրակություն է մեկնել ԱՄՆ` հաշվի առնելով, որ ՌԴ-ն ամերիկյան թռչնամսի խոշորագույն ներմուծող է: ՌԴ-ն նաև կաթնամթերքի սպառման հսկայական շուկա է արևմտյան երկրների համար: Տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկսայր սուր կլինեն միջազգային հանրության համար»:

Առավել մանրամասն՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս