Բաժիններ՝

«Քաղաքացին» հասարակությանը կօգնի վերահսկել կառավարության գործունեությունը. Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Քաղաքացի» հասարակական կազմակերպության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ կազմակերպությունն օգնելու է հասարակությանը վերահսկել կառավարության գործունեությունը:

Իվանիշվիլին լրագրողներին հայտնել է, որ վրաց հասարակությունը պետք է ներառվի այն բոլոր հարցերում, որոնք դիտարկվում են կառավարությունում ու խորհրդարանում, ինչը վերաբերում է նաև պետբյուջեի բաշխման հարցին:

Իվանիշվիլին հավելել է, որ հասարակական կազմակերպության գլխավոր ուղղությունները պետք է լինեն վրացական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունը, հասարակական տարբեր կազմակերպությունների ֆինանսավորումը՝ միտված երկրի իրավիճակի բարելավմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս