Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով պարբերաբար կրակում են. Այգեպարում 16-ամյա աղջիկ է վիրավորվել
Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները պարբերաբար կրակում են: Այս մասին Tert.am-ին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ ըստ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջի` հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: «Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է պահել գյուղը…մոտակա գյուղում՝ Այգեպարում թշնամու գնդակից վիրավորվել է 16-ամյա աղջնակ Լիանան»,-գրված է էջում: