Բաժիններ՝

Վրաստանն արդեն իսկ արտահանել է 40.000 տոննա ցիտրուսներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ի դրությամբ Վրաստանից արտահանվել է մինչև 40.000 տոննա ցիտրուս, որից 11.800-ը բաժին է ընկել Ռուսաստանին: Նախնական տվյալներով՝ մինչև տարեվերջ վրացական ցիտրուսների արտահանումը կհասցվի 55.000 տոննայի:

Ցիտրուսները ծովային ճանապարհով հիմնականում արտահանվում են Ռուսաստան ու Ուկրաինա, իսկ ցամաքային ճանապարհով՝ Հայաստան ու Ադրբեջան: Ավելի վաղ ակնկալվում էր, որ այս տարի ցիտրուսների բերքահավաքը կազմելու է 110.000 տոննա, որից արտահանվելու է 70.000 տոննա:

Վրաստանում այս տարի մեկ կիլոգրամ մանդարինի շուկայական արժեքը կազմում է 35-45 թեթրի (մոտ 0.24 դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս