Բաժիններ՝

Հրդեհ Քանաքեռում. Տանտիրոջը տեղափոխել են հիվանդանոց

Դեկտեմբերի 24-ին, ժամը 04.05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զ. Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի առաջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել՝ 05.03-ին:

Լ. Ս. պատկանող տան առաջին հարկի սենյակներից մեկում այրվել են հնամաշ իրեր՝ 25 քմ:

Հրդեհի հետևանքով 1975 թ. ծնված Լ. Ս. ստացել է ձեռքի թեթև այրվածքներ և հոսպիտալացվել ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել վերը նշված հասցեում գտնվող տան 2-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` էլ. լարերի կարճ միացման հետևանքով ծխում է փայտյա առաստաղը:

Այրվել է հատակը` 20 քմ:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ (20 քմ):

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս