Ինչո՞ւ դեպի Մաքսային. պարզաբանում է տնտեսագետը

«Առավոտ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տնտեսագետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Աշոտ Թավադյանը ասել է. «Եթե երկիրը ոչ թե պատրաստի արտադրանք է արտահանում, այլ միայն ռեսուրս, նա ինտեգրման կարիք չունի։ Օրինակ՝ Ադրբեջանը ինչի՞ պիտի մտնի որևէ միության մեջ, որպեսզի իր գազի գի՞նը իջեցնի, ակնհայտ է, որ իրեն ձեոք չի տալիս դա։ Իսկ մենք փոքր երկիր ենք, Եվրոպա արտահանում ենք միայն ռեսուրս՝ ոսկի, ադամանդ, և ինտեգրվելու կարիք չունենք, վնասը կլինի մի հարյուր միլիոն դոլար, բայց կշահենք աշխարհաքաղաքական տեսանկյունից, եթե ինտեգրվենք Մաքսային միությանը։ Մաքսային միության երկրներ մենք արտահանում ենք պատրաստի արտադրանք, ինչ շատ կարևոր է։ Իհարկե, Մաքսային միությունում կան քաղաքական խնդիրներ, մարդու իրավունքների խնդիրներ, բարձր կոռուպցիա… այդ առումով գտնվում ենք նույն մակարդակում։ Բայց ոչ ոք մեզ չի խանգարում եվրոպական այդ արժեքները մեզ մոտ իրականացնել։ Եվ եթե մեզ մոտ ավելի քիչ լինի կոռուպցիան՝ Մաքսային միության երկրներից կգան իրենց բիզնեսն այստեղ կգրանցեն»։
Ըստ Ա. Թավադյանի՝ հետազոտությունների արդյունքում տնտեսագետների խումբը եզրակացրել է, որ Հայաստանի տնտեսության համար Մաքսային միությանն անդամակցությունը ավելի ձեռնտու է։ «Մենք հաշվարկեցինք ռիսկերը Ասոցացման ճանապարհով գնալու դեպքում։ Եվ տեսանք, որ բավականին լուրջ պրոբլեմներ կան այդ ճանապարհին։ Իհարկե, փորձագետները գնահատել էին նաև դրական ազդեցությանը, այն է՝ 146 մլն ԱՍՆ դոլար պիտի մտներ Հայաստան՝ երկարաժամկետ կտրվածքով։ Սակայն մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դա այն պարագայում կլիներ, եթե բացվեր Թուրքիայի սահմանը, սակայն դա չի լինի մոտ ապագայում՝ մենք դա գիտենք։ Երկրորդը՝ արտահանման հարցն է։ Մենք հիմնականում Եվրոպա ենք արտահանում ռեսուրս՝ հանքանյութեր, բայց ռեսուրս արտահանելու համար որևէ ինտեգրացիա պետք չէ, ինտեգրացիայի միջոցով պատրաստի արտադրանքն են արտահանում։ Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի փորձը ցույց է տափս, որ ռեսուրս արտահանելու համար որևէ ինտեգրացիայի կարիք չկա, անգամ Իրանն է կարողանամ առանց սանկցիաները հաշվի առնելու՝ ռեսուրս արտահանել։ Պետք է արտահանեք պատրաստի արտադրանք, որտեղ ավելացված արժեքը շատ բարձր է, որպեսզի մարդիկ կարողանան աշխատել»,-ասել է Թավադյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Աոավոտի» այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս