Բաժիններ՝

Մի շարք նախարարություններ այս տարի ամանորյա «կորպորատիվ» երեկույթներ չեն անցկացնի. Tert.am

Մի շարք նախարարություններ այս տարի ամանորյա խնջույք չեն կազմակերպի իրենց աշխատակիցների համար, գրում է Tert.am-ը: Այդ գերատեսչությունների թվում են Կրթության և գիտության նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Պաշտպանության նախարարությունը և այլն, որոնք կամ չեն նշում պատճառը, կամ «կորպորատիվ» չկազմակերպելու որոշումը բացատրում են խնայողության նկատառումներով:

Tert.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ նախորդ տարիներին նման խնջույքներ կազմակերպել են, այս տարի՝ չեն պատրաստվում: «Այս տարի չենք անի՝ խնայողության նկատառումներով»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանն էլ նման պատճառ չի նշել, սակայն ասել է. «Չէ, ոչ թե այս տարի առաջին անգամ, այլ մեզ մոտ նման ավանդույթ չկա»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031