Նոր մանրամասներ` Շուշան Պետրոսյանի առողջական վիճակից
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այժմ գտնվում է Նաիրի ԲԿ֊ում։ Նրա վիճակը ծանր֊կայուն է։
Այս մասին TESADASHT.am ֊ի հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարության մամուլի բաժնի աշխատակիցը։
«Շուշան Պետրոսյանի մոտ առկա է ուղեղի ցնցում և գանգոսկրի վնասվածք։ Եվս երկու տուժածի վթարից հետո տեղափոխել են Նաիրի ԲԿ, որտեղ համապատասխան բուժզննում անցնելուց հետո դուրս են գրվել»,֊ ասել է նա։
Աշխատակցի խոսքով՝ մի տուժածի էլ տեխափոխել են Առաջին կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ որոշ օգնություն ցուցաբերելուց հետո, դուրս գրել։
Մանրամասները այստեղ`