Գիտնականը կվերադարձնի իր վկայականը՝ բողոքելով քաղաքապետի ատենախոսության դեմ. aravot.am
Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ատենախոսության թեման է «Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները»: Քաղաքապետի՝ ատենախոսություն պաշտպանելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել:
Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանը այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր վկայականը. «Ես չեմ ցանկանում տեղ գտնել այն շկալայում, որը սկսվում է Տարոն Մարգարյանով, ավարտվում՝ Ռադիկ Մարտիրոսյանով»: Նա նաեւ ասաց, որ իր օրինակին հետեւելու կոչ է անելու բոլոր այն մարդկանց, որոնք ազնվորեն են ստացել գիտական աստիճան եւ լուրջ ներդրումներ ունեն գիտության ասպարեզում:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: