Հաղարծնի «եվրոռեմոնտի» և թեմի առաջնորդի «ռեզիդենցիայի» մասին

Դեկտեմբերի 9-ին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մարզպետ Արմեն Ղուլարյանին tesankyun.am-ը հարցրել է  Հաղարծնի վանական համալիրում կատարված «եվրոռեմոնտի» եւ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի «ռեզիդենցիայի » մասին»: Մարզպետն ի պատասխան ասել է.

«Հաղարծնում կային թերություներ, եւ Վեհափառն իր այցելության ժամանակ այդ բոլորը վերացնել տվեց: «Եվրոռեմոնոտ» ասածը, այստեղ խնդիրը վերաբերում է լուսամուտներին կամ դռներին… Եվ բնական է , որ եկեղեցու ներսը չեն սավաղում,լատեքսի ներկով ներկում, ուղղակի էն «եվոռեմոնտ» կոչված կամ «եվրոլուսամուտ կոչված», դուռ կոչված բանն է, որ մի երկու տեղ… ի միջիայլոց, բանում դրվել էր դրվել էր նման բան, եւ հանվեց, փոխվեց : Երբ որ փայտով է արվում, փայտն էլ , գիտեք, շատ բլագորոդնի, շատ հագեցած է իր գույնային գամմայով, բնական է՝ այլ էֆեկտ է լինում, եւ անընդունելի է, ես էլ չեմ ընդունում, որ ժամանակակից պլաստիկ նյութերով դուռ կամ լուսամուտ դնեն: Հաղարծնի ռեզիդենցիա չկոչենք, որովհետեւ դա ռեզիդենցիա չէ, Հաղարծնում կառուցվում է վանականների համալիր:

Մենք այսօր շատ մեծ կորուստ ունեք: Ես որպես, ինքս, որպես հավատով քրիստոնյա մարդ եմ որպես ասում: Մենք կորուստ ունենք: Ես օրինակ բերեմ՝ ես եղել եմ Վրաստանում՝ սրանից մի քանի տարի առաջ, ինձ հրավիրեցին իրենց եկեղեցիներից մեկը, եւ այդ եկեղեցիներից մեկում ես տեսա տասնյակ հոգեւորականներ, վանականներ: Եվ այսօր, որ այդ տունը, որ կառուցվում է՝ վանականների այդ կացարանը, դրա համար է , որ վանքում վանական է լինի, որ ապրի այնտեղ, վեր կենա այնտեղ, ինքը ապրեցնի դա: Եվ մեր հոգեւոր կյանքը դրանից շատ մեծ ուժ կստանա: Այնտեղ նաեւ կան պայմաններ, որպեսզի սեմինարներ կազմակերպվեն, որպեսզի հյուրեր ընդունվեն, հոգեւոր գրականություն լինի»:

 

Տեսանյութեր

Լրահոս