Իվ Սեն Լորանի անվան հիմնադրամը բացել է նրա արխիվ մուտքը
Ֆրանսիացի հանրահայտ կուտուրյե Իվ Սեն Լորանի տաղանդը միայն նորաձեւության աշխարհում չի փայլատակել: 1959 թ-ին Ռոլան Փեթին վարպետի մոտ պատվիրել է «Սիրանո դե Բերժերակ» բալետի գլխավոր հերոսի կոստյումը, որից հետո նա սկսել է բեմարվեստի գործիչներից տարբեր պատվերներ ստանալ: Նրան են դիմել Զիզի Ժանմարը, Մայա Պլեսեցկայան, Ժերար Դեպարդյեն, Ժաննա Մորոն եւ այլ հայտնիներ:
Մի անգամ Սեն Լորանը խոստովանել է, որ եթե չդառնար մոդելավորող, կգնար թատրոն: Հիմա արդեն նրա` բալետի եւ թատրոնի կերպարների համար պատրաստված կոստյումների էսքիզներին հնարավոր է ծանոթանալ համացանցում:
Լուսանկարում` Իվ Սեն Լորանը Կատրին Դենյովի եւ Մայա Պլեսեցկայայի հետ: