ԱԺ-ում «ՀայՌուսգազարդի»-ի հարցով խորհրդարանական լսումները՝ մանանեխ ճաշից հետո.Ն. Զոհրաբյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կկազմակերպի խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների առաքման ժամանակ գների ձևավորման կարգի մասին» և «Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վերաբերյալ:

Գրեթե նույն ժամին ԱԺ չորս խմբակցություններ Ազատության հրապարակից բողոքի երթով ուղևորվելու են դեպի Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Tert.am– ի հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ երթը պատճառ չի կարող դառնալ, որպեսզի իրենց պատգամավորները չմասնակցեն խորհրդարանական լսումներին. մի մասը կմասնակցեն երթին, մյուս մասը՝ լսումներին: ԲՀԿ –ական պատգամավորն այս լսումները համարում է «մանանեխ ճաշից հետո»:

«Վաճառքն արդեն ըստ էության կայացած է, և՝ առանց քաղաքական ուժերի հետ քննարկելու, կայացած է կառավարության անդամների՝ իրար հակասող հայտարարություններով: Երբ ամիսներ առաջ խորհրդարանում հարց հնչեց՝ արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս վաճառքի մասին, ասվեց՝ ո´չ, այնուհետև կառավարության մի անդամը խոսում է 300 միլիոն դոլարի պարտքի մասին, մյուսն ասում է՝ առաջին անգամ է լսում այդ մասին: Այսպիսի իրավիճակ, երբ կառավարությունում մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը: Կրկնում եմ՝ մինչ գործարքին համաձայնություն տալն էր պետք քննարկել խնդիրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս