Բաժիններ՝

Ուկրաինան շարունակելու է եվրաինտեգրման քաղաքականությունը. Յանուկովիչ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան շարունակելու է եվրաինտեգրման քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովչը, ով երեկ հանդիպումներ է ունեցել ամերիկացի ազդեցիկ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի և Սենատի՝ Եվրոպայի հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Քրիս Մերֆիի հետ:

Այս մասին հայտնել է Ուկրաինայի ղեկավարի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ բանակցությունների ժամանակ քննարկվել է Ուկրաինայի արտաքին քաղաքականության հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Յանուկովիչը հերթական անգամ ընդգծել է Ուկրաինայի եվրաինտեգրման ուղղվածության անփոփոխ լինելը: Բացի այդ, նա հավատարմություն է հայտնել երկրի ազգային շահերին: Յանուկովիչը վստահեցրել է, որ Ուկրաինայի իշխանություններն անելու են ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար խաղաղ ցույցերի դուրս եկած քաղաքացիների իրավունքները:

Յանուկովիչը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել նոյեմբերի 30-ին Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ, երբ ուժ է գործադրվել եվրաինտեգրման կողմնակիցներին ցրելու ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս