Բեռնատարը մերկասառույցի պատճառով չի կարողացել շարունակել ընթացքը
Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Դաֆ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարող շարունակել ընթացքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Դաֆ» մակնիշի E345RK199 պետհամարանիշով ավտոմեքենան Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մոտակայքում մերկասառույցի հետևանքով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է իրականացնել ճանապարհահատվածի մշակման աշխատանքներ:
Դեպքի մասին տեղեկացվել է «Սպիտակ ՃՇՇ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետը և ՀՀ ԱԳՆ հերթապահը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն