«Ժողովուրդ». Սեյրան Սարոյանը դեմ է քվեարկելու «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին

«Ժողովուրդը» գրում է. ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարել է, թե ինքը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին դեմ է քվեարկելու։ «Ժողովուրդը», թե ինչու է նման որոշում կայացրել, և արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի։ «Ո՞վ ասի… Ա՛յ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք կողմ քվեարկել, դեմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք դեմ քվեարկել։ Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու։ Ես տենց եմ ուզում քվեարկել…»,- ժպիտը դեմքին՝ ասել է պատգամավորն ու արագ քայլերով հեռացել։

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս