 
                        Հիմնադրվում է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ
 
                                    ՀՀ կառավարությունն իր այսօրվա որոշմամբ հիմնադրել է կենսաթոշակային երաշխիքային ֆոնդի կառավարման հիմնադրամ, հաստատել դրա կանոնադրությունը: Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնական նպատակը պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների` ճշգրտված տարեկան գնաճով վերադարձելիություն երաշխավորող ֆոնդի կառավարումն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        