Սմարթֆոնների վաճառքն առաջին անգամ գերազանցել է բջջայինների վաճառքին
Բջջային հեռախոսների համաշխարհային վաճառքի ցուցանիշները այս տարվա առաջին կիսամյակում ք կազմել են 435մլն միավոր։ Այդ թվում 225մլն-ը սմարթֆոններ են, ինչը 46.5%-ով ավելին է, քան նախորդ տարում: Այս մասին ասված է Gartner ընկերության ուսումնասիրության մեջ:
Միևնույն ժամանակ սովորական բջջային հեռախոսների վաճառքները կազմում են 210 մլն միավոր, ինչը նախորդ տարվա հետ համեմատած նվազել է 21%-ով: Այսպիսով, սմարթֆոնների շրջանառությունը առաջին անգամ գերազանցել է սովորական բջջային սարքավորումներին: Սմարթֆոնների ամենամեծ աճի տեմպերը արձանագրվել են Ասիայում, Լատինական Ամերիկայում և Արևելյան Եվրոպայում:
Սմարթֆոնը սահմանվում է որպես սարքավորում, որն ունի ներկառուցված ծրագրեր և կարող է միանալ ինտերնետին` ի տարբերություն սովորական հետախոսների, որոնք ավելի քիչ գործառույթներ են իրականացնում և ավելի էժան արժեն: