Կոտայքի մարզում հայտնաբերված այրված տղամարդը տաքսու վարորդ էր. մանրամասներ

Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում օգոստոսի 14-ին հայտնաբերված այրված տղամարդը` 41-ամյա Արմեն Մովսիսյանը, տաքսու վարորդ է աշխատել: Այս մասին հայտնել են NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Իսկ դեպքի վայրում հայտնաբերված Daewoo Nexia մակնիշի մեքենան, որից մի քանի մետր հեռավորությամբ հայտնաբերվել է տղամարդու դին, որպես տաքսի վարում էր վարձակալությամբ:

Աղբյուրի տեղեկություններով` նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա, բայց, շրջանառվող տեղեկությունների համաձայն, անհաշտություններ ուներ կնոջ հետ:

Մահացածը ապրում էր Ջրվեժ թաղամասի ամառանոցներից մեկում, և քանի որ այդտեղ լինում էր ամռան ամիսներին, ուստի` հարևանները շատ բան չգիտեին նրա մասին: Արմեն Մովսիսյանին ճանաչողները նրան բնութագրել են որպես հանգիստ մարդ, ով առանձնապես թշնամիներ չունի:

Մանրամասնեը՝ այստեղ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:

Տեսանյութեր

Լրահոս