Կառավարության ծրագիրը 3 պառակտման մասին է․ Զոհրապը կալանավորվեց Թալեաթի հետ քարտ խաղալու հաջորդ օրը

«Կառավարության ծրագիրը, իրապես, բաժանարար գիծ է․ նախորդ 8 տարվա համեմատ՝ այն մի տարբերություն ունի, կարևոր տարբերություն,- ԱԺ-ում Կառավարության աղմկահարույց ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթն այսպես մեկնարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանը՝ մանրամասնելով,- Նախորդ 8 տարվա ընթացքում այս կառավարությունը, վարելով վատ արտաքին քաղաքականություն, բերել է 3 պատերազմ։ Եռապատերազմի կուսակցություն եք դուք։ Բայց այս կառավարության ծրագիրը ես ուրիշ ձև եմ տեսնում․ եթե նախորդ պատերազմները թշնամիների հետ էին,  սա պառակտման մասին է։

Պառակտումներից մեկը՝ ամենատարօրինակը․ քաղաքացիության ինստիտուտի վերարժևորման տակ տրված է մի հարց, որ սփյուռքի հայերը պետք է գան Հայաստան, երկար ապրեն, նոր քաղաքացիություն ստանան։ Այսինքն՝ Հայաստանը վերարժևորում է իր մոտեցումը հայության հանդեպ։ Մարդը, ում թոռը ծնվել է Հայաստանից դուրս, ով երազում է, որ էս դրոշի տակ, էս զինանշանի տակ քաղաքացիություն ստանա իր թոռը, հնարավորություն չի ունենալու։ Կապը կտրվում է․ ստեղծվում է 1 պառակտում՝ Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև։

Թիվ 2 պառակտումը՝ կրոնական առումով (երեկ մենք ականատես եղանք էդ պառակտման սերմերին). Հայ եկեղեցու, որին հետևում, հավատում է մեր բնակչության 97 %-ը, և նրա հետևորդների միջև պառակտում, Վեհափառի և ինչ-որ մտացածին օրակարգի միջև պառակտում․․․:

3-րդ պառակտումը. մեր ու մեր անցյալի միջև, մեր հանրապետության, հազարամյա դադարից հետո վերստեղծված հանրապետության Անկախության հռչակագրի ծննդականի հիմքի միջև պառակտումն է։ Ի՞նչ էր անկախությունը․ ինչո՞ւ ենք մենք ուրախացել էդ անկախությունից, ի՞նչ ուժերից ենք անկախացել։

Կարդացեք նաև

Հայ ժողովուրդը ո՞ւմ դեմ էր մաքառել 1000 տարի․ խաների տակ, գենսեկների տակ, այո, շահերի տակ, իսկ ովքե՞ր են էդ խաները։ Էդ խաները բեղերով խաներ են, 50 տարի իրենց երկրները կառավարող, մեր ժողովրդին հարստահարող․․․ էդ մարդկանցից ենք մենք անկախացել։ Իսկ հիմա ի՞նչ ենք ուզում անել մենք․ մի նոր խանի ցուցումով փոխենք մեր Անկախության հռչակագիրը՝ մեր ծննդականը, մի նոր խանի հրամանով մենք փոխենք էն հռչակագիրը, որը մեզ ազատագրեց էդ խաներից»։

Նարեկ Կարապետյանը նաև պատմական զուգահեռներ տարավ՝ հիշեցնելով Ցեղասպանությանը նախորդած շրջանում արևմտահայ ինչ-ինչ շրջանակներում առկա միամիտ լավատեսությունը։

«Կառավարության ղեկավարն այստեղ ելույթի ժամանակ մի օրակարգ առաջարկեց, ասեց՝ մինչև այս մենք դիմադրել ենք, եկեք դադարենք դիմադրելուց, եկեք պայմանավորվենք մեր դարավոր հակառակորդի հետ։ Շատերի մոտ սա նոր կարծիք էր, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ սա նոր բան չէ պատմության մեջ։ Այսօրվանից ուղիղ 115 տարի առաջ արևմտահայությունը մի առաջնորդ ուներ, համարվում էր արևմտահայ թիվ մեկ քաղաքական գործիչը, խնդրում եմ նայեք նրա նկարին։ Այս գլխարկով մարդը, ցիլոյով մարդը Գրիգոր Զոհրապն է։ Նա ջատագովն էր հայերի և թուրքերի միջև լավ հարաբերության, ողջունել էր երիտթուրքական հեղափոխությունը։ Ինքն ու Թալեաթը իրար ընկեր էին համարվում։ Նա բոլոր իր ելույթների ժամանակ խոսում էր հայերի և թուրքերի միջև հարաբերությունների լավացման մասին։ Իսկ ի՞նչ եղավ էս մարդու հետ․․․․։

Գրիգոր Զոհրապը կալանավորվել է Թալեաթի հետ հանդիպման հաջորդ օրը, նրա հետ քարտ խաղալու հաջորդ օրը։ Եդեսիայի ճանապարհին թուրքերն էս մարդու գլուխը քարերով են բացել ու թողել են Եդեսիայի ճանապարհներին»,- նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջնորդը։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31