
Մոլդովայի դասերը. փափուկ ուժ կիրառելու մեջ Ռուսաստանը երկու ոտքով կաղում է. Արմեն Մինասյան

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մոլդովայի դասերը
Մոլդովայում տեղի ունեցածը ուսանելի է մի շարք առումներով:
Նախ` առաջին հետևությունն այն է, որպես նախկին խորհրդային ստանդարտ հասարակություն, մարդիկ Մոլդովայում բաժանված են սևերի ու սպիտակների (բաժանարար գծերը` տարեցներ-երիտասարդներ, արևմտամետներ-ռուսամետներ, ռուսախոսներ-ռումինախոսներ և այլն): Այս պայմաններում հեշտ է «սվոյ-չուժոյ» գիծ քաշել, շահագործել ատելության ռեսուրսն ու կոնսոլիդացնելով հակառակորդին ատող զանգվածին, արդյունք ապահովել:
Երկրորդ հետևությունն այն է, որ Եվրոպան մեղմ ասած թքած ունի ժողովրդավարության ու եվրոպական արժեքների վրա: Մայա Սանդույի բառիս բուն իմաստով հակաժողովրդավարակն գործողությունները ոչ միայն չնկատելու են տրված, այլև տեղ-տեղ դրանց տրվել է նույնիսկ աջակցություն` մտքում ունենալով Ռուսաստանին ամեն կերպ դիմակայելու խնդիրը (նույնը լինելու է մեզ մոտ):
Երրորդը` հասարակությունը հակված չէ իշխանության վերադարձնել գործիչների, ումից իր կարծիքով ձերբազատվել է և ում մեղադրում է իր դժբախտությունների մեջ: Մարդիկ հակված են պաշտոնին թողնել գործող «ատելիին», բայց ֆորա չտալ «նախկիններին»: Սանդույի գրանցած արդյունքը նաև սրանով է բացատրվում: (մեր փրկիչներին հորդորենք, որ սա նկատի առնեն:)
Չորրորդ` փափուկ ուժ կոչված հարթության մեջ Ռուսաստանը կաղում է երկու ոտքով: Մոլդովան դարձնելով առանցքային թատերաբեմ` Կրեմլը չկարողացավ ավելի լավ բան հնարել, քան նախկին նախագահների շուրջ կոնսոլիդացիան: Իսկ սա հղի է երկրորդ կետում բերված ռիսկով: Արդյունքում` ռազմավարականը ստիպված կլինի իր շահերի կարմիր գոտին չզիջելու համար դիմել ոչ փափուկ ուժի (ըստ ամենայնի` նաև Մոլդովայում, եթե եվրոպացիները փորձեն իրավիճակ սրել): Սա նաև մեզ է վերաբեվում»: