Բաժիններ՝

«ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 2/3-րդն էլ չգիտի իր կարգավիճակի մասին»

«Մայիսի երրորդ կիրակին նշվում է իբրև ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օր: Այն առաջին անգամ նշվել է Սան Ֆրանցիսկոյում 1983 թվականին:

Արդեն մի քանի տարի է, ինչ ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունը և քվիլթը անցկացվում են նաև Հայաստանում: Այս տարին բացառություն չէ. The Laboratory-ն և Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն մայիսի 19-ին` ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպում են արշավ Հանրապետության հրապարակում, ժամը 21.30-ին` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի (UNIADS) աջակցությամբ»,-168.am-ի հետ զրույցում ասաց DJ Vakcina-ն:

Վերջինիս խոսքով՝ միջոցառման նպատակը մարդկանց ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների վրա սևեռելն է և խնդրի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը. «Մարդիկ ոչ միայն հիշատակում են ՁԻԱՀ-ից մահացածներին, այլև իրենց համերաշխությունն են հայտնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կգնահատի Հայաստանում մարդկանց՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին տեղեկացվածության մակարդակը, DJ Vakcina-ն պատասխանեց. «Տեղեկացվածության մակարդակն ամբողջ աշխարհում՝ մասնավորապես Հայաստանում, հեռու է բավարար լինելուց: Շատ անգամ տեղեկացված լինելով՝ մարդիկ ճիշտ չեն գնահատում վտանգը՝ կարծելով, թե դա իրենց կշրջանցի: Մեկ այլ տեսանկյունից խնդրին անդրադառնալիս կարող ենք ասել, որ ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 2/3-րդն էլ չգիտի իր կարգավիճակի մասին: Ակամայից այդ մարդիկ նպաստում են վարակի տարածմանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս