«Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։

2022-ի հոկտեմբերի 6-ին Մակրոնը ողջունեց Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս։

Դրա արդյունքում 2022-ի դեկտեմբերից Ադրբեջանը բլոկադայի ենթարկեց Արցախը։

Իսկ վերջնարդյունքում ՝ Արցախը 2023-ի սեպտեմբեր-հոկտեմբերին հայաթափվեց։

Հիմա էլ Մակրոնը հայտարարում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի` հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել»։

Ի՞նչ նոր էջ…

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»:

Տեսանյութեր

Լրահոս