«Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը վատ միջադեպ է, «Հանրապետություն» կուսակցության դաշտում է». Ալեն Սիմոնյան
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնահատական կտա Նորքի թաղապետի պահվածքին, ով շարունակում է պաշտոնավարել։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ վատ միջադեպ է տեղի ունեցել։
«Համարում եմ, որ պաշտոնյան պետք է զսպի իրեն, չնայած ակնհայտ սադրանքներին ու նպատակին։
Կարծում եմ՝ հարցը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում, դա իրենց որոշումը պետք է լինի։ Ըստ իս, իրենք արդեն իրենց հայտարարությունն արել են։ Մնացածն արդեն քաղաքապետարանի ու «Հանրապետություն» կուսակցության դաշտում է գտնվում»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա, այս իրավիճակում դժվար է որևէ բան ասել, երբ «խոսքի ազատությունը հաճախ խառնում են լկտիության, լպիրշության, ամենաթողության հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին հենց թաղապետարանի շենքում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում



