Ա՛Յ ՈՂՈՐՄԵԼԻ, ՈՉ ԹԵ 7, ԱՅԼ 40 ՊՈՐՏՈՎ ԵՍ ԱՆԻԾՎԵԼՈՒ. ՈՒՐ ԷԼ ՓԱԽՉԵՍ, ԱՍՏԾՈ ԴԱՏԱՍՏԱՆԻՑ ՉԵ՛Ս ՓԱԽՉԵԼՈՒ. ԱՐՑԱԽԸ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌԵՑԻՐ.  ՔԱՂԱՔՆ Է ԽՈՍՈՒՄ

Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:«Ապագա կան»-ն լոզունգ էր, լոզունգ էլ մնաց. Ոչ մի տեղ չկա էդ ապագան:

  • Ոնց ղեկավարն է, նենց էլ ապագան է: Հող ենք կորցնում, սերունդ ենք կորցնում: Սրանով ապագա չես կառուցի:
  • Ներկայիս իշխանության հետ ապագա չեմ տեսնում: Անհնար է իր ներկայության հետ ապագա ունենալ: Եթե մի ազգի մեջ մեկն իր ընտանիքը չի կարողանում ղեկավարել, ո՞նց կարող է պետություն ղեկավարել: Ամբիոնից բղավում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», ի՞նչ եղավ քեզ, ա՛յ ողորմելի: Դու քո գործն «անմահացրեցիր», վաճառեցիր Հայաստանի հսկայական հողատարածքները: Ոչ թե 7 պորտով ես նզովվելու, այլ 40 պորտով: Ամբողջ կյանքում թող էդ հիշի: Ուր էլ փախչես, ինչ էլ անես, Աստծո գործն անքննելի է: Ինքը նենց պատիժ է ստանալու, որ մենակ ինքը կիմանա: Մեզ Դրոյի, Մոնթեի նման ոգեշնչող լիդեր է պետք:
  • Եթե մենք ներդաշնակ լինենք մեր ինքնության, ֆիզիկական գոյության հետ, կունենանք ապագա:
  • Ի՞նչ ապագա, ցավդ տանեմ. սրանք սաղին խաբելով՝ ման են գալիս. Տենց բան չկա: Ժողովուրդն է մեղք: Ղարաբաղը տվին, էդքան կորուստները… Ստով, խաբեությամբ են եկել: Ապագա չեմ տեսնում, տեսնում եմ, որ գնում ենք դեպի թրքացում: Մինչև մայիսի 8-ը եղել եմ Շուշիի տակ, ոչ մի բանից խաբար չենք եղել: Ինձ Երևանից են զանգել ասել, որ ստորագրել ա: Ասել են՝ հանձնեք զենքերը, չենք հանձնել: Ու միահամուռ հետ ենք եկել: Էս ա՞ իրենց ապագան:
  • Ապագա չի լինում, եթե ներկան են գողանում: Մեզ ոչ ոք ապագա չի բերելու տա, մենք պետք է կերտենք: Քանի քնած ենք, ապագա չեմ տեսնում: Երբ որ կզարթնենք, ապագան կերևա: Մենք ոչինչ չենք անում: Իշխանությունն էլ տեսնում է, որ մենք չենք բողոքում, չենք ընդվզում, ինչ ուզում՝ անում են մեզ հետ:
  • Ապագա ունենալու համար պետք է փոխել ներկա կառավարությունը: Համախմբվել է պետք, որ չկորցնենք մեր հայրենիքը: Հայրենասեր, անկաշառ ղեկավար է մեզ պետք: Սերունդը մեղք է:
  • Հիմա հերթը հասել է Մասիս սարին: Ասում է՝ մեզ զենք չեն վաճառում, որովհետև Մասիս սար ենք ասում: Դրա համար մեզ չեն դիտարկում որպես պետություն: Ա՛յ դրանով է սկսվում և ավարտվում մեր ապագան: Աստված ոչ անի, որ սրանք շատ մնան և իրենց այդ լոզունգային ապագայով, սուտ ու փուչ խոսքերով կերակրեն անողնաշար մարդկանց: Մեր ազգին պետք է փրկենք ճղճիմ ոչնչություններից:
  • Սերն է պակասում, մենք իրար չենք սիրում: Հենց սկսեցինք իրար սիրել, ամեն ինչ տեղը կընկնի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս