Երեկ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շիրակի մարզ ու ճանապարհամերձ գյուղերում կատարած հանդիպումների ընթացքում զրուցել է իրեն ուղեկցող պաշտոնյաների ու գյուղի բնակիչների հետ։
Հայաստանի կինոակադեմիան, մեծ հավանականությամբ, կատարել է քաղաքական պատվեր, գործել է ոչ թե որպես անկախ ստեղծագործողների միություն, այսինքն՝ ինստիտուտ, այլ ծառայել է առանձին վերցրած անհատի/անհատների շահերին։
Այսօր Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ու արցախահայերի նկատմամբ էթնիկ զտման, բռնի տեղահանության առաջին տարելիցն է։ 2023-ի այս օրը սկսված դժոխային իրադարձություններին զոհ դարձած հարյուրավոր արցախահայերի մահվան տարելիցը։ Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ամենաողբերգական ու խայտառակ կորստի տարելիցը։ Սեփական հայրենակիցներին անօգնական թողնելու ու թշնամական վայրագությունների վտանգին հանձնելու ամոթի տարելիցը։
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի:
Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։
Ցավով արձանագրենք, որ որքան ուշացնում ենք Նիկոլին հեռացնելը, այնքան շատանում են մեր կորուստները՝ մարդկային, տարածքային, դիվանագիտական, բարոյական։ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո այդպիսի կորուստների շարքը շատ մեծ է. Արցախն ամբողջությամբ, Լաչինի միջանցքը, Հայաստանի ինքնիշխան տարածքից 200 քկմ, մոտ 500 զոհ, հազարավոր կորուստներ, 140,000 տեղահանվածներ, ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, դիվանագիտական դիրքեր և այլն։
Այն պետությունը, որի կերտմանը գնում է Նիկոլ Փաշինյանը, չի կարող թույլ տալ արժանապատիվ, կամային, ոգեղեն ժողովրդի առկայություն, որովհետև դրանք իրար հետ անհամատեղելի են։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանի պետականաքանդ ընթացքը չկասեցվի, Հայաստանի քաղաքացիները՝ գուցե ձևականորեն պահպանելով այդ կարգավիճակը, վերածվելու են հպատակների՝ բառի ամենաուղիղ և ամենաստորացուցիչ իմաստով։
Ամեն ինչ իր գինն ունի, քաղաքականության մեջ՝ առավել ևս: Կենցաղում մարդիկ շատ զգայուն են գնային տատանումների նկատմամբ, առաջին անհրաժեշտության ապրանքների գներով որոշվում են զանազան սպառողական զամբյուղներ, կենսամակարդակի ցուցանիշներ և այլն: Եվ քանի որ ամեն ինչի չափման միավորը դրամն է, փողը, մարդիկ ամենայնից առավել ուշադիր հետևում են տարբեր արժույթների փոխարժեքների վայրիվերումներին:
Արցախն ու Հայաստանն արդեն երեքուկես տարի անցնում են դժոխային արհավիրքների միջով` հազարավոր մարդկային կորուստներ, Արցախի հայաթափում, Հայաստանին սպառնացող նորանոր գոյաբանական մարտահրավերներ… Նիկոլ Փաշինյանն այս բոլոր աղետների կենտրոնում է, դրանց մի մասի սադրողը, մյուսների՝ ամորֆ հետևողը, որոշները՝ կանխել չկարողացողը…
Հայաստանի իշխանությունը համազգային կորուստը սգալու նվազագույն պատեհություն ապահովելու փոխարեն, գործնականում զբաղված է սրբապղծությամբ, որովհետև այսպիսի աղմուկն այսչափ կորուստներից մեջ ու դրանից հետո հավասարազոր է դիակապտությանը:
Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը:
Բոլոր այս և չթվարկված ողբերգական իրողությունները հնարավոր չէ անտեսել, թեև օբյեկտիվորեն շոկը ունենում է նաև հերքման, ժխտման փուլ։ Բայց այդ փուլն անցնելուց հետո դրանք պետք է ընդունել որպես մեր հանրային կյանքի նոր նորմեր, որոնք պահանջելու են միանգամայն այլ, մինչև սեպտեմբերի 19-ը եղած սոցիալական, կենցաղային, քաղաքացիական ու քաղաքական հարաբերություններից արմատապես տարբերվող վարքագծային մոդելներ ու վերաբերմունք։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։