Բաժիններ՝

Գողերը ծեծել են Վոլոչկովայի դստեր դայակին ու հափշտակել պարուհու ոսկեղենը

Այս գիշեր՝ երկուշաբթի լուսաբացին երեք անհայտ չարագործ Մոսկվայում թափանցել են Անաստասիա Վոլոչկովայի բնակարան, ծեծել նրա դստեր դայակին, այդ պահին այդտեղ գտնվող նրա ընկերուհու ամուսնուն, ապա՝ պարուհու ննջարանից գողացել երկու չհրկիզվող պահարանները, որոնց մեջ նա պահում էր իր զարդերը: Գրում է «Փաստինֆոն»:

Գողության ժամանակ տանտերերից ոչ մեկը տանը չի եղել: Քննությանը մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ չհրկիզվող պահարաններից մեկը թալանչիները էլեկտրական սղոցով (բոլգարկայով) բացել են հենց գողության վայրում, Վոլոչկովայի երկհարկանի բնակարանի առաջին հարկում: Երկրորդ չհրկիզվող պահարանը նրանք տեղում չեն կարողացել բացել և բեռնել ու տարել են իրենց մեքենայով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս