Պետք է զարգացնել ապագայում ժողովրդին օգուտ բերող ոլորտները․ Միրզոյանը խոսել է Արաղչիի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ, ինչի ժամանակ քննարկել են երկու երկրի համար օգտակար ոլորտների զարգացման հարցերը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։

«Անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաներին, ներառյալ երկկողմ համագործակցության ամրապնդմանն այն ոլորտներում, որոնք կարող են լրացուցիչ օգուտ բերել քաղաքացիներին»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Երևանը վավերացրել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը։

Տեսանյութեր

Լրահոս