Անահիտ Մանասյանը, որպես ՄԻՊ, Հայաստանի վատագույն ՄԻՊ-ն է, նույնիսկ իր նախորդից՝ Քրիստիննե Գրիգորյանից վատը. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
– Մարդու իրավունքների պաշտպանը վերջերս հայտարարեց, որ ինքը Հայաստանի լավագույն իրավաբանն է։ Դուք նրա պաշտոնավարման ընթացքում մինչև հիմա կալանքի տակ եք, ի՞նչ կարծիքի եք նրա աշխատանքի մասին։
– Չեմ կարող ասել, թե ինչպիսի իրավաբան է նա, բայց մարդկային տեսակետից կարող եմ պնդել, որ նման զարհուրելի հայտարարություններով նա ապացուցում է, որ հիվանդագին աստիճանի չկայացած է։ Իսկ որպես ՄԻՊ՝ Հայաստանի վատագույն ՄԻՊ-ն է, նույնիսկ իր նախորդից (Քրիստիննե Գրիգորյանից) վատը։
Քրիստիննեն, օրինակ, գոնե ստիպված նամակներ էր ուղարկում քաղբանտարկյալների գործերով, ինչի շնորհիվ որոշ աղաղակող փաստեր են ի հայտ եկել նույն իմ գործով։ Նա, իհարկե, ընթացք չտվեց բացահայտված խայտառակություններին, բայց իմ դատավարության ընթացքում այդ փաստերին անդրադառնալու առիթ դեռ կունենանք։