Պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու, ԱՄՆ 45-րդ նախագահ և այս ընտրություններում հաղթանակած Դոնալդ Թրամփը Երևանի ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի նստավայրում իր մի խումբ կողմնակիցներին և ժողովրդին դիմեց՝ կնոջ՝ Մելանյայի, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչ) հետ միասին: ԱՄՆ նախկին առաջնորդ և նախագահական ընտրությունների հավանական հաղթող Դոնալդ Թրամփն իր ելույթում շնորհավորեց ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին պաշտոնի համար։

Թրամփի խոսքերից հետո Վենսը շնորհակալություն հայտնեց Թրամփին նախընտրական արշավին միանալու թույլտվության համար։ «Կարծում եմ՝ մենք հենց նոր ականատես եղանք Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ քաղաքական վերադարձին»,- ասել է Վենսը:

Թրամփը նաև հայտարարեց իր հաղթանակը կարևոր նահանգներում՝ Միչիգանում, Արիզոնայում, Նևադայում և Ալյասկայում, որոնք ավանդաբար քվեարկում են Հանրապետականների օգտին, ինչպես նաև մի շարք խոստումներ տվեց՝ մարել պարտքերը, կրճատել հարկերը։ Սպիտակ տան նախկին ղեկավար Թրամփը նշեց, որ պատրաստվում է առողջացնել երկիրը։

«Մենք ունենք երկիր, որն օգնության կարիք ունի։ Մենք պաշտպանելու ենք մեր սահմանները։ Մենք ամեն ինչ կշտկենք մեր երկրում»,- հայտարարեց նա։

Կարդացեք նաև

«Ես պատերազմներ չեմ սկսելու, այլ դադարեցնելու եմ դրանք»,- իր ելույթում շեշտեց Թրամփը։

Հանրապետականը նաև հիշեց իր դեմ մահափորձը՝ համարելով, որ իր կյանքը խնայել են «մեր երկիրը փրկելու և ԱՄՆ-ին մեծությունը վերադարձնելու» համար։

«Մեր առջև դրված խնդիրը հեշտ չի լինելու, բայց ես կկիրառեմ այն ​​ամբողջ էներգիան, ոգին ու մարտական ​​ոգին, որ ունեմ իմ հոգում, որպեսզի կատարեմ այն ​​գործը, որը դուք ինձ վստահել եք»,- հավելեց նա։

Մինչ Թրամփի թիմում, շտաբում տոնում են, Հարիսի շտաբում «մռայլ տրամադրություն է տիրել» առանցքային նահանգներից մեկում՝ Հյուսիսային Կարոլինայում Թրամփի հաղթանակից հետո։

Հարիսը դեռ որևէ հրապարակային հայտարարություն չի արել, թեև նա նախատեսում էր ելույթ։ Արևմտյան մամուլը գրում է, որ Հարիսի շտաբում խլացրել են հեռուստացույցների ձայները և այն փոխարինել երաժշտությամբ այն բանից հետո, երբ CNN-ի հյուրն ասել է, որ այս երեկոն «ավելի շատ նման է 2016-ին, քան 2020-ին», ինչը ենթադրում է, որ Թրամփի հաղթանակն ավելի սպասելի էր:

Տեսանյութեր

Լրահոս